14/06/2019 20:25
Նոր Զելանդիայի հրաձիգը հրաժարվել է ընդունել իր մեղքը
Ավստրալացի Բրենտոն Թարանթը, որը մեղադրվում է Նոր Զենադիայի Քրայսթչերչ քաղաքում 50 մարդու սպանության համար, հրաժարվել է ընդունել իր մեղքը, հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
28-ամյա Թարանթը դատարանի առաջ է կանգնել տեսակապով՝ Օքլենդի խիստ ռեժիմի բանտի խցից:
Հրաձիգին առաջադրվել են 50 սպանության, 40 մահափորձի մեղադրանքներ և ահաբեկչության մեկ մեղադրանք:
Մեղքը չընդունելու մասին հայտարարությամբ հանդես են եկել նրա փաստաբանները: Միևնույն ժամանակ դատավոր Քամերոն Մանդերը հայտնել է, որ Թարանթի հոգեկան առողջության երկու գնահատումներն ավարտվել են:
Դրանց համաձայն՝ ոչ մի կարգի խնդիրներ չկան իր մեղքն ընդունելու և դատարանի առաջ կանգնելու մեղադրյալի ունակության վերաբերյալ:
Թարանթը կալանքի տակ կման մինչև հաջորդ դատաքննությունը, որը տեղի կունենա օգոստոսի 15-ին: