15/06/2019 12:18
Հոնկոնգի իշխանությունները դադարեցրել են արտահանձման մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումները
Հոնկոնգի կառավարությունը մտադիր է հայտարարել արտահանձման մասին օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ քննարկումների դադարեցման մասին, հայտնում է «South China Morning Post»-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նշվում է, որ նման որոշումը կայացվել է Չինաստանի կենտրոնական իշխանությունների հետ խորհրդակցությունից հետո, որը կայացել է Շենչժենում:
Ինչպես հայտնում է պարբերականը՝ պաշտոնյաները քննարկել են օրինագծի դադարեցման դրական և բացասական կողմերը, սակայն չի քննարկվել դրա չեղարկման տարբերակը: