15/06/2019 09:44
«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի ու ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումը թեժ մթնոլորտում է անցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի և ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում։ Ակտիվ է եղել Գևորգ Պետրոսյանն, ով վիճարկել է Գրիգորյանի նախորդ օրվա հայտարարությունները, թե իր առաջադրումը եղել է քաղաքական որոշման արդյունք, և նորմալ է, որ իշխանությունը ՍԴ պետք է գործուղի իր «վստահելի» մարդկանց։ Պատգամավորը հիշեցրել է, որ բարձրագույն դատական այս մարմինն ապաքաղաքական է և պահանջում է բացառապես չեզոքություն։ Վահե Գրիգորյանն էլ ասել է, որ քաղաքական և կուսակցական տերմինները չպետք է մեկը մյուսին խառնել։
Նա ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ իր կարծիքով Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա, և ավելին՝ Հայաստանի դեպքում ավելի նպատակահարմար է նախագահական կառավարման համակարգը։
ԲՀԿ-ում եկել են այն եզրահանգման, որ եթե իշխանությունում չլինեին այդպիսի մտադրություններ, Վահեն նման հայտարարություն չէր անի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։