15/06/2019 10:05
«Հրապարակ». Արարատ Զուրաբյանը կանգնած է իր սրճարանը կորցնելու վտանգի առաջ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք տեղեկացանք, որ ՀՀՇ նախագահ, Երևանի Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը կանգնած է իր հայտնի սրճարանը կորցնելու վտանգի առաջ։
Հենց թաղապետարանի դիմաց գտնվող այս սրճարանի համար սեփականատերը մեծ չափերի վարկ է վերցրել և չի կարողացել մարել։
Կոնվերս բանկը սրճարանը պարտքի դիմաց բռնագանձելու գործընթաց է սկսել։ Մեզ չհաջողվեց խոսել Արարատ Զուրաբյանի հետ՝ նրա հեռախոսը մշտապես անհասանելի է, մտերիմների ասելով՝ նա ԱՄՆ-ում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։