15/06/2019 10:16
«Ժողովուրդ». Բարձրագույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականներ են տալու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մայիսի 20-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի մասին հայտարարությունից հետո, Բարձրագույն դատական խորհրդում սկսվեց հրաժարականների շարքը: Մասնավորապես, մայիսի 24-ից մինչև այժմ հրաժարական են տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, անդամներ Գևորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանը և Արմեն Բեկթաշյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի գրեթե բոլոր անդամները հրաժարականներ են տալու, և այս ամենն իրականում խորը արմատներ ունի:
Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ԲԴԽ անդամներին հասկացրել են, որ վարչապետի հիշատակած դատավորների վեթինգի գործընթացը պետք է իրականացնի կա´մ Բարձրագույն դատական խորհուրդը, կա´մ այլ հանձնաժողով կստեղծեն:
Իսկ մինչ այդ ասվել է, որ լավ կլինի՝ ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական տան և գնան: Այս պահին ԲԴԽ 10 անդամներից արդեն 5-ը հրաժարական են տվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։