15/06/2019 15:24
Փարիզի Մարսյան դաշտում միգրանտներին նվիրված հսկա պատկեր է հայտնվել (Տեսանյութ)
Ֆրանսիացի նկարիչ Սայփը Փարիզում ցուցադրել է իր հերթական աշխատանքը: Այն նվիրված է միգրանտներին և «SOS Mediterranee» բարեգործական կազմակերպությանը, որը փրկում է անօրինական ճանապարհով սահման հատածներին Միջերկրական ծովում:
Մարսյան դաշտում՝ օգտագործելով կենսաբանական ներկեր, վարպետը պատկերել է հյուսված ձեռքեր:
«Պատի հետևում» կոչվող նախագիծը զբաղեցնում է15 հազար քառակուսի մետր: