17/06/2019 13:38
Դատական բարեփոխումներն ավարտելը լիարժեք կդարձնի հեղափոխության ողջ փիլիսոփայությունը. ԱԳ նախարար
Կառավարությունը հայտարարել է, որ կանի ամեն ինչ՝ դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելու, դատական իշխանության վրա որևէ ճնշում չգործարդրելու համար, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Լծվելու ենք աշխատանքի՝ առանց ձգձգումների առաջ տանելու բարեփոխումները։ Այս համագործակցությունը շատ արժեքավոր է։ Մեզ համար դատական բարփոխումներն ավարտելը լիարժեք կդարձնի հեղափոխության ողջ փիլիսոփայությունը», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։
ՀՀ արտգործնախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր կայանալու է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ թողարկված հոբելյանական բացիկի պաշտոնական մարման արարողությունը։
«Սա ի նշանավորումն այն բանի է, թե որքան բարձր ենք գնահատում այս կազմակաերպության դերը։ Եվրոպայի խորհուրդն աշխատում է իրավունքների և ազատությունների համար», - նկատեց Զոհրաբ Մնացականյանը։