17/06/2019 13:27
ԱՄՆ զորքերը տեղակայվելու են Լեհաստանի տարածքի վեց կետերում
ԱՄՆ զորեքերը տեղակայելու են Լեհաստանի տարածքի վեց կետերում՝ Վաշինգտոնի և Վարշավայի միջև առկա համաձայնագրի շրջանակներում։
Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը:
Նրա խոսքով՝ տեղակայման կետերն ընտրվելու են երկկողմանի համաձայնությամբ:
Բլաշակը նշել է՝ կարևոր է ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևը՝ «հնարավոր ագրեսորին զսպելու համար»: