17/06/2019 13:00
Հոնկոնգի կենտրոնում ցուցարարներն ապաշրջափակել են տրանսպորտի երթևեկությունը
Հոնկոնգ կղզու Ադմիրալտի շրջանում տրանսպորտի երթևեկությունը կարգավորվել է այն բանից հետո, երբ ցուցարարների վերջին խմբերը համաձայնել են ազատել գլխավոր մայրուղիների երթևեկելի մասը, հայտնում է ТАСС-ի թղթակիցը:
Քաղաքի կենտրոնում իրադրությունը հանգիստ է, բողոքի ակցիաները դադարեցված են:
Այդուամենայնիվ, կառավարական համալիրն օրվա ընթացքում փակ կմնա, պետական ծառայողներին կարգադրված է առայժմ չգալ գրասենյակներ:
Կիրակի քաղաքում տեղի է ունեցել պատմության մեջ խոշորագույն բողոքի ակցիան, որն, ըստ կազմակերպիչների, հավաքել էր մոտ 2 միլիոն մարդ (Հոնկոնգի բնակչությունը 7,5 մլն է):
Ոստիկանությունն ավելի համեստ թիվ է նշում՝ 338 հազար: Այն խաղաղ բնույթ է կրել և անցել է առանց միջադեպերի: