17/06/2019 12:57
Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է ՀՀ չորս քաղաքացի
Ստավրոպոլի երկրամասում վեց ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է Հայաստանի Հանրապետության չորս քաղաքացի, հայտնում է են ՏԱՍՍ-ը։
ՆԳՆ-ի տվյալներով՝ «Կովկաս» ավտոճանապարհի 250 կմ-ի հատվածում իրար է բախվել վեց մեքենա է, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։
Ըստ հաղորդագրության՝ տուժածներից չորսը Հայաստանի քաղաքացի են:
Պատահարի մասնակից է դարձել 32 մարդ, վթարային իրավիճակում հայտնվել է նաև հայկական պետհամարանիշներով ավտոմեքենա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառն արագության անհամապատասխանությունն էր և տարածության ոչ ճիշտ հաշվարկը: