17/06/2019 11:13
Նեյմարը կարող է լքել ՊՍԺ-ն
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է լքել ակումբն այս մրցաշրջանի ընթացքում:
Ըստ «L’Equipe»-ի տվյալների՝ փարիզյան ակումբի ղեկավարները դիտարկում են բրազիլացուն վաճառելու տարբերակը, եթե շահավետ առաջարկ ստանան։
Նեյմարն իր շրջապատին ասել է, որ հոգնել է ՊՍԺ-ում ստեղծված դժվարին իրավիճակից ու ցանկանում է լքել Ֆրանսիան:
Գործակալ Պինի Զահավին արդեն աշխատում է Նեյմարի՝ Իսպանիա վերադարձի ուղությամբ: