17/06/2019 12:43
Պարագվայի բանտերից մեկում խռովության ժամանակ 10 մարդ է մահացել
Դատախազությունը հաստատել է, որ Պարագվայի Սան Պետդրոյի բանտում տեղի ունեցած խռովության ժամանակ 10 մարդ է մահացել, նրանցից 5-ը՝ գլխատվել է, հայտնում է «ABC Color»-ը:
Եվս 4-ը մահացել են այրվածքներից, մեկն ավելի ուշ՝ հիվանդանոցում:
Հաղորդվում է, որ զոհերից 9-ի ինքնությունը հայտնի է, նրանք հանցավոր Ռոտելա ընտանիքի անդամներ են:
Բանտում բախումը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: