17/06/2019 17:29
Տիգրան Պետրոսյանի եզակիությունը ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին. Լևոն Արոնյան
Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը այսօր կլիներ 90 տարեկան:
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կիսվել է Տիգրան Պետրոսյանի հետ կապված իր առաջին հիշողություններով։
«Տիգրան Պետրոսյանը այսօր կլիներ 90 տարեկան:
Խաղացողի բացարձակ առեղծված, ով հավասարապես տաղանդավոր էր խաղի բոլոր բնագավառներում, բայց նախընտրում էր մի տեսակ քնկոտ խաղ ցուցադրել, ապա պայթեցնել այն` հանկարծակիի բերելով զգոնությունը կորցրած մրցակիցներին: Չափազանց մրցունակ և միևնույն ժամանակ պրագմատիկ: Նրա եզակիությունը ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին:
Պետրոսյանի հետ կապված իմ առաջին հիշողություններից մեկը այն է, որ, վերադառնալով Պիոներների պալատից, մայրիկին պատմեցի, որ խաղացել եմ Պետրոսյանի նման, քանի որ Անգլիական սկզբնախաղով էի սկսել:
Ես 9 տարեկան էի և ինչպես դասարանից շատերը Երկաթե Տիգրանի "Стратегия надежности" գիրքի հպարտ սեփականատերերից էի», - Facebook-յան իր էջում գրել է Արոնյանը։