18/06/2019 15:04
Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակները մոտեցնում են Եվրոպայի առաջնությունում խաղալու երազանքը. Վիսենտե դել Բոսկե (Տեսանյութ)
Աշխարհահռչակ իսպանացի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Երևանում է։ Նա դասախոսություններ է կարդալու հայ մազիչների համար։ Իսկ, մինչ այդ, հանդիպել է լրագրողներին ու պատասխանել մի քանի հարցերի։
Aysor.am-ի թղթակիցը հանրահայտ մարզչից հետաքրքրվել է՝ ի՞նչն է ստիպել գալ Երևան ու ի՞նչ պետք է անի Հայաստանի ազգային հավաքականը, որ հաղթահարի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություն անցելու խոչընդոտը։
Իսպանացի մարզիչը նշել է, որ իր լավ ընկերը՝ Խավիեր Մինիանոն, աշխատում է Հայաստանում ու նրա հրավերով է Երևանում։
«Ոչ միայն դրա համար ենք Երևանում, այլ, քանի որ ունենք նաև սեմինար-դասախոսությոն», - ասել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, Վիսենտե դել Բոսկեն ասել է.
«Պետք շնորհավորել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային երկու անընդմեջ հաղթանակների համար, քանի որ դրանք մոտեցնում են Եվրոպայի խաղերին մասնակցելու երազանքը », - ասել է դել Բոսկեն։
Իսպանացի մարզիչը նշել է, որ մանկապատանեկան տարիքի ֆուտբոլիստները պետք է շատ աշխատեն, որ ապագայում հասնեն արդյունքների։
Իսպանացի մարզիչը չի հասցնի շրջագայել Հայաստանով։
«Նման պլաններ այս պահին չկան», - ասել է նա։