18/06/2019 17:22
Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության պլանը
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Ուֆայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մի շարք երկրների գործընկերների հետ:
ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը լրագրողներին ասել է, որ Նիկոլայ Պատրուշևը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցությունը, նաև այդ երկրների հետ մինչև այս տարվա վերջ անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության պլանը: