18/06/2019 19:28
Թուրքիայի իշխանությունները որոշել են ձերբակալել Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող ևս 128 մարդու
Թուրքիայի դատախազությունը 128 մարդու ձերբակալման օրդերներ է տվել, այդ թվում՝ 48 գործող զինծառայողների, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է «Anadolu» գործակալությունը:
Հաղորդվում է, որ օրդերները տրվել են Իզմիրի և Քոնիայի նահանգների դատախազների կողմից՝ Թուրքիայի զինված ուժերում կազմակերպությունների գաղտնի ցանցի հետաքննության շրջանակներում։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ։