18/06/2019 19:46
ԵՄ-ն կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջը
Եվրամիությունը կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի նորացման շուրջը, եթե Թուրքիան չդադարեցնի ածխաջրածնի հանքավայրերի շահագործումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում, հայտնել է «EUobserver» տեղեկատվական ռեսուրսը:
«Եվրամիության պետությունները կսպառնան սառեցնել մաքսային միության նորացման շուրջը բանակցությունները Թուրքիայի հետ, եթե նա չդադարեցնի գազի հորատումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում։ Այս մասին ասված է Եվրամիության Ընդհանուր գործերի խորհրդի եզրակացությունների նախագծում, որի վերաբերյալ նիստը կկայանա երեքշաբթի», - գրել է կայքը։
Ըստ տեղեկատվության՝ «Եվրամիությունը պատրաստ է հակազդել համապատասխան կերպով և Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ»:
Նշենք, որ Հունաստանի արտգործնախարարությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել հորատումն այդ գոտում: