18/06/2019 10:02
«Իրատես». Սամվել Կարապետյանը Կրեմլից ի՞նչ խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյան-Սամվել Կարապետյան զբոսանք-հանդիպումը որոշ շրջանակներում տպավորություն է ստեղծել, թե վերջինս եկել է Հայաստան, որպեսզի տնտեսական նոր ծրագրերից խոսի, ռուսական ներդրումների նոր հոսք ապահովի, սակայն, մեր տեղեկություններով, վերջինս ընդամենը Կրեմլից խաբար է բերել Նիկոլ Փաշինյանին։
Սամվել Կարապետյանը որպես դեսպան է եկել և փոխանցել ռուսական վերնախավի որոշ դիտարկումներ, որոնց հետ Փաշինյանը, ուզի թե չուզի, պետք է հաշվի նստի։ Սա և քաղաքական, և տնտեսական ասպեկտին է առնչվում։
Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է Վաշինգտոնում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից օրեր առաջ։ Գուցե այս մասի՞ն էլ խաբրիկ է բերել ռուսաստանաբնակ հայ մեծահարուստը։ Գուցե` եղավ պատասխանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: