18/06/2019 20:20
Ռադայի պատգամավորն Ուկրաինացի զինծառայողներին գրոհայիններ է անվանել
Ռադայի պատգամավոր Սերգեյ Տարուտան ուկրաինացի զինվորականներին, որոնք Դոնբասում մասնակցել են ռազմական գործողությունների, անվանել է գրոհայիններ, հայտնում է «Обозреватель» պորտալը:
Ինչպես նշվում է, քաղաքական գործիչը, հավանաբար, ցանկացել է ասել «մարտիկներ», սակայն շփոթվել և նրանց անվանել է «գրոհայիններ»:
Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները մարտնչել են ամբողջ Ուկրաինայի ազատության համար: