18/06/2019 19:54
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1217 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 364 մարդ (109 կին, 185 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 853 մարդ (256 կին, 435 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր որևէ բնակիչ չի վերադարձել: