18/06/2019 18:48
Ս-300 և Ս-125 համալիրների ներգրավվմամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ
Հունիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:
Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, Օսա-ԱԿ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ, Իգլա-Ս և Վերբա դյուրակիր ԶՀՀ-ներ:
Զորավարժություններին մասնակցում են նաև հայրենական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազինված ՀՕՊ ստորաբաժանումներ: