19/06/2019 19:26
Չկա մի հանդիպում, որտեղ բանակցային սեղանի շուրջ ԼՂ վերադարձը չքննարկվի. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարց-պատասխանի ժամանակ ի պատասխան ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հարցին, թե ի՞նչ ընթացքում է Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը՝ ընդգծեց, որ չկա մի հանդիպում, որտեղ այդ հարցը չքննարկվի:
«Բանակցությունների ընթացքում, բոլոր այն խնդիրները, որոք խանգարում են հետագա բանակցություններին կբարձրացվեն: ԼՂ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու թեման, չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում», - ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ԱԳ նախարարը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի գործընկերոջ հետ:
Անդրադառնալով դիտարկմանը, թե գուցե Ադրբեջանը չընդունեց հայկական կողմից առաջարկվող բանակցությունների նոր ընկալումը և հնարավոր է դա ընկալեց, որպես հայկական կողմի թուլություն՝ Փաշինյանն ասաց.
«Ադրբեջանն ինչ մեկնաբանություն տալիս է, դա իր մեկնաբանությունն է: ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունն ի վիճակի են իրենք իրենց շահերը պաշտպանել ինչպես դիվանագիտական շրջանակում, այնպես էլ անհրաժեշտության դեպքում առաջնագծում: Այս ընթացքում մենք դա ապացուցել ենք ու կշարունակենք ապացուցել»: