19/06/2019 10:00
«Ժողովուրդ». Հնարավոր է, որ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին
«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները` վարչությունները, և դրանք հավաքվելու են մի տեղում և մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն:
Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և միայն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին:
Իրավապահ համակարգում նաև լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում` վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին և չդառնա նոր մարմնի ղեկավարը:
ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձևավորվել՝ ունենալով 3 կարևոր գործառույթ, բացի այդ, անհասկանալի է, թե ինչպե՞ս են դասակարգվելու կոռուպցիոն գործերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։