19/06/2019 13:21
Մադուրոն իր դեմ մահափորձը գնահատել է 20 մլն դոլար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր դեմ մահափորձը գնահատել է 20 մլն դոլար: Նա այս մասին հայտարարել է Twitter-ում։
Նշվում է, որ պետության ղեկավարն իր պաշտպանության համար շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմինների և հետախուզության աշխատակիցներին:
«Ինձ սպանելու նախագիծը, որի փորձն իրականացվեց օգոստոսի 4-ին, արժեցել է մի քանի միլիոն դոլար», - ասել է Մադուրոն:
Նա ավելացրել է, որ խոսում են 20 մլն դոլարի մասին: