19/06/2019 13:13
ԱՄՆ-ն արդեն հուլիսին կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն հուլիսին կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 համակարգերի ձեռք բերման պատճառով։
Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Նշվում է, որ խոսքը պատժամիջոցների երեք փաթեթի մասին է: Ինչպես հայտնել են գործակալությանը՝ դրանցից ամենալուրջը մեծ վնաս կհասցնի Թուրքիայի տնտեսությանը: