19/06/2019 12:45
Թրամփը նախընտրական նոր արշավ է սկսել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2020 թվականին պետության բարձրագույն պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին, հայտնել է «Reuters»-ը:
«2016 թվականը որոշիչ էր պատմության մեջ: Ոչ ոք այնքան բան չի արել, որքան մենք: Եվ 2020 թվականին մենք դա կանենք կրկին», - ասել է նա:
Թրամփը գանգատվել է, որ հենց առաջին օրվանից Սպիտակ տանը հարձակումների է ենթարկվել ստահոդ զանգվածային լրատվամիջոցների և «վհուկների որսի» կողմնակիցների կողմից:
Նա նաև ներկայացրել է մի տագնապալի պատկեր՝ նշելով, որ այդպիսի տեսք կունենա աշխարհը, եթե ինքը տանուլ տա 2020 թվականի ընտրությունները: