19/06/2019 13:32
Թրամփը փոխել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարին
Պատրիկ Շանահանը հունիսի 24-ին ԱՄՆ պաշտպանության նախարարի իր լիազորությունները կփոխանցի Մարք Էսփերին, ասված Է Պենտագոնի տարածված հաղորդագրության մեջ:
Շանահանը պաշտպանության նախարարի պաշտոնը կթողնի 2019 թվականի հունիսի 23-ի կեսգիշերին:
«Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորություններն ու գործառույթները Էսփերին կանցնեն 2019 թվականի հունիսի 24-ի 00:01-ից», - նշվում Է փաստաթղթում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Շանահանը թողնում է պաշտոնը, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի Էսփերի թեկնածությունը: