19/06/2019 13:00
Իսպանիայում կանխվել է ահաբեկչությունը հովանավորող ընտանեկան կլանի գործունեությունը
Իսպանիայում ձերբակալվել է 10 մարդ, որոնց կասկածում են Սիրիայում իսլամական ահաբեկիչների բջիջները ֆինանսավորելու և փողերի լվացման համար, հայտնում են երկրի ՆԳՆ-ից:
Ձերբակալություններ և խուզարկություններ են կատարվել Մադրիդում, Վալենսիայում և Տոլեդոյում, գործողությանը մասնակցել է իրավապահ մարմինների 350 աշխատակից՝ ներառյալ Եվրոպոլի աշխատողներ:
Կազմակերպությունը ղեկավարել է ծագումով Սիրիայից ընտանեկան կլանը, որը զբաղվել է ֆինանսական փաստաթղթերի կեղծմամբ: Նրանց օգնությամբ խմբավորումն ավելի քիչ գումարներ է ցույց տվել, իսկ տարբերությունն ուղղել է սև դրամարկղ, որից փողերի մի մասն ուղարկվել է սիրիական Իդլիբ, որտեղ ապրել են Ալ Քաիդայի հետ կապված մարդիկ:
Ըստ ՆԳՆ տեղեկությունների՝ 2018 թվականի ապրիլին ձերբակալվածներն ահաբեկիչների հետ կապերի միջոցով կարգավորել են ապրանքափոխադրումը Դամասկոս-Համա-Իդլիբ, իսկ այնտեղից՝ Թուրքիա երթուղով:
Կասկածյալներից մեկը 2008 թվականին Սիրիայում արդեն ձերբակալվել ու մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության մեղադրանքով։
Սակայն պատիժը կրելուց հետո նա վերադարձել էր «ընտանեկան բիզնես»: