20/06/2019 14:49
Կառավարությունը 50 մլն դրամ հատկացրեց Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման համար
Կառավարությունը այսօր ընդունեց Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման նպատակով «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտարային կազմակերպությանը որպես դրամաշնորհ տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում 50 մլն դրամ հատկացնելու նախագիծը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Կրթութության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ միջազգային փառատոնին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին, մասնակցելու են այն մենակատարները և երաժիշտները, որոնք դրսում ներկայացնում են են Մանսուրյանի արվեստը և դրան մասնակցելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը:
«Համերգները տեղի են ուեննալու Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում։ Բավականին պատշաճ մակարդակով կազմակարեպչական աշխատանքները տարվում են», - ներկայացրեց Արայիկ Հարությունյանը։