20/06/2019 20:38
Զոհրաբ Մնացականյանն ու Ջոն Բոլթոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը
Վաշինտոնում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը:
Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Գոհ եմ Ջոն Բոլթոնի հետ ընդգրկուն ու հանգամանալից երկխոսությունից Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, համաշխարհային օրակարգի, Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգության հարցերի, ինչպես նաև հայ-ամերիկյան երկկողմ համացործակցության հարցերի շուրջ: Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ կարևոր դեր է խաղում», - գրել է Զոհրաբ Մնացականյանը:
Նշենք, որ այժմ Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: