20/06/2019 15:52
Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները կբավարարեին 40 տարվա. Բեքարյան
Հայաստանում 2018թ.-ի գարնանը տեղի ունեցած իրադարձություններից հետո հայ-ռուսական հարաբերություններն ունեցան այնպիսի խնդիրներ, որոնք կբավարարեին 40 տարվա, «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքով, ամեն ինչ սկսվեց ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի հետ կապված գործընթացով։
Բեքարյանն ընդգծեց, որ Միացյալ Նահանգների հետ ուղղությունը ևս լի է խնդիրներով։
«Այս ամենն այն պարագայում, երբ որ ընդհանրապես անվտանգային միջավայրը մեր շուրջ բավականին խոցելի է։ Բավական է նայել միայն ամենօրյա սրացումները ԱՄՆ-Իրան համատեքստում», - ասաց նա։
Բեքարյանն ասաց նաև, որ Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման բանակցություններն այդպես էլ չեն մեկնարկել:
«Սա նշանակում է, որ ազատականացումը հետ է մղվում առնվազն անորոշ ժամանակով», - նշեց Բեքարյանը: