20/06/2019 18:47
Չլսելով Քոչարյանի պաշտպանների առարկությունները՝ դատավոր Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատաքննությունն ավարտելու մասին անսպասելի որոշում կայացրեց։
Նա մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Դատավորն ասաց, որ պաշտպանության կողմի վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խաթարելուն:
Չլսելով Քոչարյանի պաշտպանների առարկությունները՝ դատավոր Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի հունիսի 25-ին։