20/06/2019 18:14
Իրանի ԱԳՆ-ն սադրիչ է որակել ԱՄՆ-ի խոցված անօդաչուի գործողությունները
Թեհրանն իրանցի զինվորականների կողմից խոցված ամերիկյան անօդաչուի գործողությունները համարում է սադրիչ, վճռականորեն դատապարտում է դրանք, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Վճռական բողոք հայտնելով նմանօրինակ ագրեսիվ և սադրիչ գործողությունների դեմ՝ նախազգուշացնում ենք, որ երկրի օդային տարածություն ցանկացած օբյեկտի կամ թռչող միջոցի անօրինական ու ագրեսիվ ներթափանցում, Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն ու սահմանների խախտում կկասեցվի», - ասել է Մուսավին, նշելով, որ Իրանի սահմանների խախտման հետևանքների համար պատասխանատվությունն ընկնում է խախտողների վրա:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի առավոտյան, նշվում է, որ «Global Hawk» ամերիկյան անօդաչուն ԻՀՊԶ-ի ռազմաօդային ուժերի կողմից խոցվել է Խորմոզգանի նահանգի Կուխ Մուբարաքի շրջանում՝ Պարսից ծոցի մուտքի մոտ այն բանից հետո, երբ այն խախտել է Իրանի օդային տարածությունը: