20/06/2019 19:42
Մահացել է Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ նախկին դեսպանը
Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ նախկին դեսպան Լեոնիդ Զամյատինը մահացել է 97 տարեկանում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ հունիսի 19-ին կյանքի 98-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ականավոր պետական և հասարակական-քաղաքական գործիչ, պաշտոնաթող արտակարգ և լիազոր դեսպան Լեոնիդ Միտրոֆանի Զամյատինը, որն իրեն նվիրել էր արտաքին քաղաքականության ոլորտում հայրենիքին ծառայելուն», - նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Լեոնիդ Զամյատինը Մեծ Բրիտանիայում ԽՍՀՄ դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 1986-1991 թվականներին: