20/06/2019 10:23
Վարչապետը Ազգային ժողովում է
Այս պահին խորհրդարանում շարունակվում են 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները, որին այսօր ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին կատարողականի վերաբերյալ պատգամավորներն ու կառավարության անդամները հանդես են գալիս մտքերի փոխանակությամբ։
Սպասվում է, որ Փաշինյանը հանդես է գալու ելույթով։
Նկատենք, որ բյուջեի կատարողականի քննարկումները խորհրդարանում մեկնարկել էին հունիսի 19-ին։ Այդ ժամանակ Փաշինյանը ներկա չէր, ինչը խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների մոտ հարցեր էր առաջացրել։ Փաստը արձանագրել էր նաև Էդմոն Մարուքյանը, ու նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Բյուջեի կատարողականի գլխավոր պատասխանատուն` Վարչապետը, չի եկել ԱԺ...»։