21/06/2019 13:00
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլի» պատգամավորը այլ զբաղմունք էր գտել (լուսանկարներ)
Այսօր Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում խորհրդարանականները պետք է ավարտեն նիստերի օրակարգում հարցերի քննարկումը։ Արտահերթ նիստը թերևս այնքան ձանձրալի է եղել, որ պատգամավորներից մեկը ականջակալներով հետևել է թենիսի խաղերից մեկի ընթացքին։
Թենիսի խաղը դիտող պատգամավորը «Իմ քայլը» խմբակցությունից Սուրեն Գրիգորյանն է, որը ավելի ուշ մասնակցեց նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումներին, հանդես եկավ հարակից զեկույցով։