21/06/2019 01:31
14 ցուցարար և 38 ոստիկան է վիրավորվել Թբիլիսիում. ՆԳՆ-ն հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին. LIVE
Թբիլիսիում զանգվածային անկարգությունների և բածումների հետևանքով վիրավորվել է 14 ցուցարար և 38 ոստիկան, հաղորդում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։ Ըստ հայտարարության իրավապահներն օգտագործել են օրենքով նախատեսված հատուկ միջոցներ։
Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանության հատուկ ուժերը կիրառել են ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։
Իրավիճակը Վրաստանի մայրաքաղաքում սրվել է, երբ այսօր խորհրդարանում մեկնարկել էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի պատվիրակությունը:
Երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռը, նիստին ներկա այլ պատգամավորներ բողոքի ակցիա են իրականացրել, ինչը այնուհետև շարունակվել է խորհրդարանի շենքից դուրս։