21/06/2019 13:08
Վերջին օրերի ընթացքում Արցախի ՊԲ կողմից ոչ մի կրակոց չի արձակվել. Ստեփանակերտը հերքում է Բաքվի հայտարարությունը
Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունը, թե հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է, հայտարարել է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը:
Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել: