21/06/2019 16:30
Հայաստանի սորոսականները հավաքվում են Վրաստանում
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադրիր Նարեկ Մալյանը հաղորդում է, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն, ում խափանման միջոցն ընտրված է ստորագրությամբ քաղաքից չբացակայելը, այս պահին գտնվում է Վրաստանում:
«Տեղեկացնեմ, որ սորոսական մեղադրյալ Դավիթ Պետրոսյանն, ում խափանման միջոցն ընտրված է ստորագրությամբ քաղաքից չբացակայելն, այս պահին գտնվում է Վրաստանում: Մեր տեղեկություններով, մեղադրյալը Թբիլիսիում է Արսեն Խառատյանի հետ հանդիպելու և սորոսականների հետագա ծրագրերը քննարկելու նպատակով: Մեր երկրում խափանման միջոցը սորոսականների համար որևէ նշանակություն չունի», - սոցցանցի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 15-ին Բաց Հասարակության Հիմնադրամներից ֆինանսավորվող «Ռեստարտ» նախաձեռնության 6 անդամներին՝ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգում (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Aysor.am-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանն ասաց՝ ինքը տեղեկություններ ունի, որ Սորոսի Հայաստանի գրասենյակի մի շարք այլ ներկայացուցիչներ ևս երեկ մեկնել են Վրաստան՝ կապված հարևան երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ:
«Սա ամբողջությամբ տեղավորվում է սորոսականների գործելաոճի մեջ: Որտեղ տեղի են ունենում բախումներ, այնտեղ իսկույն հավաքվում են Սորոսի վարձկանները: Ամբողջ աշխարհում Սորոսի գործակալական ցանցը վարձատրվում է բախումներ հրահրելու և հասարակության մեջ ատելության գեներացիայի համար: Հայաստանի սորոսականները հավաքվում են Վրաստանում՝ այնտեղ սկսված ներքաղաքական պրոցեսներին մասնակցելու համար: Ինձ հասած տեղեկություններով՝ նրանց աշխատանքն այնտեղ համակարգում է Նիկոլ Փաշինանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն, ով Հայաստանում և Վրաստանում խոշոր գրանտներ է ստացել և շարունակում է ստանալ Սորոսի գրասենյակից», - ասաց Մալյանը: