21/06/2019 19:33
Կուբացի նկարչի ստորջրյա աշխատանքները (Տեսանյութ)
Կուբացի նկարիչ Սանդոր Գոնսալեսն իր աշխատանքները ստեղծում է քաղաքային աղմուկից հեռու, ոգեշնչվում է կորալլներով և ստորջրյա աշխարհի բազմաթիվ բնակիչներով։
Նա նկարում է՝ սուզվելով ծովում: 42-ամյա վարպետը 6 տարի առաջ է սկսել զբաղվել դայվինգով։ Հենց այդ ժամանակ էլ նա որոշել է նկարել ջրում սուզված:
Դրա համար նա օգտագործում է հատուկ հարմարանքներ և ջրակայուն նյութեր: