21/06/2019 20:00
Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1239 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 383 մարդ (115 կին, 195 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 856 մարդ (257 կին, 437 երեխա)», - ասված էհաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 3 սիրիացի: