21/06/2019 17:30
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ տուժել է 240 մարդ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ տուժել է 240 մարդ, փոխանցում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Զազա Բոհուան՝ հիվանդանոցներում շարունակում է մնալ 102 մարդ:
Ավելի վաղ, բախումների հետևանքով երկու մարդ ստացել էր աչքի լուրջ վնասվածքներ։
Հինգշաբթի՝ հունիսի 20-ին, Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին, ինչը դժգոհություն էր առաջացրել երկրի արմատականների շրջանում և վեհաժողովի աշխատանքները դադարեցվել էին:
Երեկոյան արմատականներններն ու ընդդիմությունը հավաքվել են խորհրդարանի մոտ։
Ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: