21/06/2019 19:26
Ուզբեկստանի Սենատն առաջին անգամ կին է գլխավորել
Ուզբեկստանի փոխվարչապետ և կանանց կոմիտեի նախագահ Տանզիլա Նարբաևան ընտրվել է հանրապետության Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Սենատի (վերին պալատի) նախագահ:
«Նա առանձնանում է օրինավորությամբ, ազնվությամբ և, որ գլխավորն է՝ հայրենասիրությամբ: Նախօրեին ես նրան նշանակեցի սենատոր և առաջադրեցի խորհրդարանի վերջին պալատի ղեկավարի պաշտոնում», - ասել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը՝ ելույթ ունենալով Սենատի 20-րդ լիագումար նիստում:
Նարբաևայի թեկնածության օգտին քվեարկել Է 81 սենատոր, երկուսը ձեռնպահ են մնացել, «դեմ» ձայներ չեն եղել: Ուզբեկստանի պատմության մեջ առաջին անգամ Սենատը կին է գլխավորել: