22/06/2019 01:12
Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի 24-ամյա քաղաքացի
Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։
Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ, և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանին։