24/06/2019 19:04
«Լոռեցի Սաքոն» և «Մարո» խորեոգրաֆիկ բալետային ներկայացումները նվիրված են Հովհաննես Թումանյանի 150-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ հունիսի 27-ին և 30-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի «Լոռեցի Սաքոն» և «Մարո» (պրեմիերա` մեկ գործողությամբ) խորեոգրաֆիկ բալետային ներկայացումները:
«Լոռեցի Սաքոն» պարային ներկայացման մեջ Սաքոյի դերում հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Շվեդիայի արքայական թատրոնի բալետի առաջատար արտիստ Արսեն Մեհրաբյանը:
Բեմադրող խորեոգրաֆ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան:
Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Արամ Սուքիասյան, զգեստերի նկարիչ՝ Մովսես Խորենացու մեդալակիր Ռուբինէ Հովհաննիսյան: