24/06/2019 15:42
Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել
Ռուսաստանը ստիպված էր ժամանակավոր սահմանափակող միջոցներ ձեռնարկել Վրաստանի նկատմամբ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի հաճոյանա այն երկրներին, որոնք անօրինական պատժամիջոցներ են կիրառում։
«Դուք, հնարավոր է, ուշադրություն եք դարձրել, որ ես խոսում եմ ռեստրիկտազների, սահմանափակումների մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ ստիպված ենք կիրառել այդ պատժամիջոցները», - ասել է Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ տվյալ իրավիճակում խոսքը ոչ թե պատժամիջոցների, այլ թռիչքների սահմանափակումների մասին է:
Նա նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան որոշումն ընդունել է՝ հոգալով քաղաքացիների անվտանգության մասին:
«Ռուսաստանի նկատմամբ ուղիղ սպառնալիքներ կան և ժամանակավոր սահմանափակումների համար կան բոլոր հիմքերը», - ասել է նա: