24/06/2019 12:20
ԱՄՆ-ում վախճանվել է ռոքնռոլի հիմնադիրներից Դեյվ Բարթոլոմյուն
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում մահացել է ամերիկացի երաժիշտ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ, ռոքնռոլի հիմնադիրներից մեկը՝ Դեյվ Բարթոլոմյուն, հայտնում է Deadline պարբերականը:
Երաժիշտը 100 տարեկան էր, նա մահացել է հիվանդանցում:
Նա ծնվել է 1918 թվականին, պատանի տարիքից տարվել է երաժշտությամբ և նվագել մի քանի երաժշտական խմբերում: Պատերազմից հետո Բարթոլոմյուն ակտիվորեն մասնակցել է Նոր Օռլեանում ռոքնռոլի զարգացմանը:
Նա հանագործակցել է բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ, այդ թվում՝ Չակ Բերիի և ռոքնռոլի աստղ Ֆեթս Դոմինոյի հետ: Երաժիշտները կոմպոզիցիաների շարք են ձայնագրել, որոնք համաշխարհային փառք են բերել, դրանց թվում են The Fat Man-ը, I'm Walkin-ը և Blue Monday-ը:
Բարթոլոմյուն մտել է ռոքնռոլի Փառքի դահլիճի և երգերի հեղինակների Փառքի դահլիճի մեջ: