24/06/2019 13:05
Վրաստանի իշխանությունները համամասնական ընտրություններ կանցկացնեն 2020-ին. Իվանիշվիլի
Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիի հանրահավաքի մասնակիցների որոշ պահանջները և համամասնական ընտրակարգով 2020 թվականին անցկացնել խորհրդարանի ընտրություններ, հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:
««Վրացական երազանքը» որոշում է կայացրել 2020 թվականին խորհրդարանի ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով` զրոյական խոչընդոտով», - ասել է Իվանիշվիլին ճեպազրույցում:
Վրաստանի Սահմանադրության համաձայն, 2020 թվականին պետք է անցկացվեին խորհրդարանի ընտրություններ, իսկ 2024-ին` համամասնական ընթացակարգով: Խառը համակարգը ենթադրում է, որ պատգամավորական 150 տեղից 77-ը ընտրվում են կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը` միամանդատ տեղամասերում։