24/06/2019 20:08
Իրանի նախագահի խորհրդականը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը
Իրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել պատժամիջոցների ռեժիմի պահպանման պայմաններում, Twitter-ում գրել է երկրի նախագահ Հասան Ռոհանիի խորհրդական Հեսամոդին Աշնան:
«Մենք ասում ենք՝ պատերազմ չենք ցանկանում, բայց և չենք ընդունում պատժամիջոցները։ Բանակցություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից արվող առաջարկներն այն պայմաններում, երբ պահպանվում են սպառնալիքներն ու պատժամիջոցները, չեն կարող ընդունվել», - գրել է Աշնան:
Նրա խոսքով՝ «պատերազմի սպառնալիքը և պատժամիջոցները նույն մեդալի տարբեր երեսներն են»:
«Եթե ԱՄՆ-ն միջուկային գործարքից զատ համաձայնություն է ցանկանում, ապա պետք է ինչ-որ բան առաջարկի, բացի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից», - ընդգծել է նա: