24/06/2019 13:32
Աբաս Մուսավի. Իրանում ձգտում են թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում
Թեհրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության աճով և ձգտում է դրա թուլացման, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Մենք ողջունում ենք լարվածության նվազեցումը (Մերձավոր Արևելքի) տարածաշրջանում և չենք ձգտում տարածաշրջանային իրադրության շիկացման: Մենք կոչ ենք անում այդ հարցի լուծմամբ շահագրգիռ բոլոր ուժերին կենտրոնանալ այդ լարվածության բուն աղբյուրի վրա»,- Ոուսավիի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ այդ գործընթացի գլխավոր պատճառը «ԱՄՆ-ի ագրեսիվ գործելակերպն է և տնտեսական ահաբեկչությունն Իրանի նկատմամբ»: